Ադրբեջանում զինծառայողներին կապահովեն անձնական ժետոններով
  Ադրբեջանում զինծառայողներին կապահովեն անձնական ժետոններով
13:32     26 05 2026    
Ադրբեջանում զինծառայողներին կապահովեն անձնական ժետոններով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նշված հարցն արտացոլված է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» կանոնակարգի հաստատման մասին» և «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծում, որը քննարկվել է Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) այսօրվա լիագումար նիստում։

Նախագծի համաձայն՝ նրանք անձնական ժետոններով կապահովվեն այն պետական մարմինների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, որտեղ անցնում են զինվորական ծառայությունը։

Զինծառայողներին անձնական ժետոններով ապահովելու, ինչպես նաև անձնական ժետոնի նկարագրության, առանձնահատկությունների և հաշվառման վարման կարգը կսահմանվի համապատասխան գործադիր իշխանության մարմնի կողմից որոշված կառույցի (մարմնի) կողմից։

Նշվում է, որ անձնական ժետոնը զոհված, մահացած, վնասվածքներ (վիրավորում, վնասվածք, կոնտուզիա) ստացած զինծառայողների ինքնությունը պարզելու համար օգտագործվող նշան է, որը ներառում է անհատական նույնականացման համարը և արյան խումբը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս բախվում են տարբեր ռիսկերի։ Ծառայողական գործունեության հետ կապված՝ մարտական գործողությունների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեղի ունենալ նրանց զոհվելու կամ վնասվածքներ ստանալու (վիրավորում, վնասվածք, կոնտուզիա, անճանաչելի դառնալ և այլն) դեպքեր։ Նման իրավիճակներում զինծառայողների ինքնության օպերատիվ պարզումը և նրանց բժշկական օգնության ժամանակին ու ճիշտ ցուցաբերումը (հատկապես արյան խմբի մասին տեղեկատվության առկայության տեսանկյունից) կենսական նշանակություն ունեն։ Այս տեսանկյունից, անհրաժեշտություն կա, որ զինծառայողներն օգտագործեն միջազգային փորձում լայնորեն կիրառվող և իր արդյունավետությունն ապացուցած մեխանիզմը՝ անհատական նույնականացման ապահովման մեթոդը։ Այս խնդրի լուծման համար առաջարկվում է օրենսդրության մեջ ավելացնել «Անձնական ժետոն» հասկացությունը և դրա օգտագործման կանոնները։

Նախագիծը քննարկումներից հետո դրվել է քվեարկության և ընդունվել երրորդ ընթերցմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զինվորական-ծառայություն  


Լրահոս