Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան
  Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան
11:41     19 03 2026    
Ադրբեջանի տարածքով տարանցվող ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, 7 վագոնից բաղկացած բեռնատար շարժակազմը տեղափոխում է ընդհանուր առմամբ 488 տոննա հացահատիկ:

Ըստ սահմանված երթուղու՝ բեռը նախ կհասնի Բյոյուք-Քեսիկ երկաթուղային կայարան, որտեղից էլ Վրաստանի տարածքով կուղևորվի դեպի Հայաստան։

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել է ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս