Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան
|
|
|
|
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
|
«Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»։
Այո, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է, սակայն շատ ավելի կարևոր է պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների հարաբերակցությունը, այսինքն՝ մեր եկամուտներից քանի տոկոսն ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը։
Եվ այսպես, 2017թ․ պետական պարտքի տոկոսավճարներին հատկացվել է բյուջեի 8,1%-ը, իսկ ահա 2025թ․ պետական պարտքի սպասարկման համար ստիպված ենք եղել հատկացնել բյուջեի եկամուտների 10,6%-ը։
Այսպիսով, մեր ծախսերի 2,5%-ը լրացուցիչ հատկացնում ենք պետական պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այլ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Օրինակ, նշված 2,5%-ը կազմում է առողջապահության ամբողջ ծախսերի կեսը, կամ այդ գումարով կարելի է նվազագույն թոշակը դարձնել մոտ 60 000 դրամ։
Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին։
Իսկ այս ամենի պատճառը պարզ է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով»։
Հեշթեգներ.
Առաքելյան
Հայաստան