Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ
  Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ
18:37     28 01 2026    
Չինաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջում։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պեկինում ջերմ ընդունելության է արժանացել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի կողմից։

Բայրամովի այցն արտացոլում է Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման համատեղ հանձնառությունը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Չինաստան  


Լրահոս