Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
  Ֆրանսիայի ԱԳՆ.  Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
10:26     28 01 2026    
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Այս համատեքստում սահմանների բացումը չափազանց կարևոր է՝ երկու պետությունների ինքնիշխանության շրջանակներում տարածաշրջանային ազդեցության ամրապնդման, տարածաշրջանի բարգավաճման համար և բոլորի օգտին», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   ԱԳՆ  


Լրահոս