Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակին
15:20     27 01 2026    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցում կիսվել է՝ Հոլոքոստի միջազգային հիշատակի օրվա վերաբերյալ հրապարակմամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հրապարակման մեջ ասվում է. «Հունվարի 27-ին՝ Հոլոքոստի միջազգային հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում՝ մարդկության պատմության մեջ ամենասարսափելի վայրագություններից մեկի զոհերի հիշատակին։

Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը՝ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև կրոնական և էթնիկական ատելության ու անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ պայքարում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս