Սահիբա Գաֆարովան ԱՄԷ-ում կմասնակցի Կանանց խորհրդարանական ֆորումին
Սահիբա Գաֆարովան ԱՄԷ-ում կմասնակցի Կանանց խորհրդարանական ֆորումին
13:08     27 01 2026    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից, այցի նպատակը՝ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի կանանց խորհրդարանական ֆորումի երկրորդ նստաշրջանին մասնակցելն է։

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում՝ Միլլի Մեջլիսի խոսնակի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը դիմավորել են՝ ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի նախագահ Սագր Գոբաշը, նրա տեղակալ և Կանանց խորհրդարանական ֆորումի նախագահ Մարիամ բին Թենյան, ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Էլչին Բագիրովը և այլ պաշտոնատար անձինք։

Այցի շրջանակներում նախատեսվում է Սահիբա Գաֆարովայի ելույթը՝ Կանանց խորհրդարանական ֆորումի նիստում և մի շարք հանդիպումներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   ԱՄԷ  


Լրահոս