Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պարգևին արժանացծների շարքում է նաև՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, մրցանակը շնորհվել է՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման համար, որը վերջ դրեց Կովկասում երկարատև հակամարտությանը։
Դափնեկիրներին ընտրվել են անկախ միջազգային ժյուրիի կողմից, որը բաղկացած է երկխոսության և խաղաղ համակեցության ոլորտների հայտնի գործիչներից և փորձագետներից։
Ժյուրիի անդամ Մոհամմադ Աբդուլսալամը նշել է. «Այս տարի «Զայեդի անվան մարդկային եղբայրության» մրցանակի կոմիտեն ընտրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը։ Այս համաձայնագիրը մարմնավորում է Զայեդի մրցանակի առաքելությունն ու նպատակները՝ երկխոսության և համակեցության մշակույթի զարգացում։ Այս փաստաթուղթը համարվում է՝ համաշխարհային խաղաղության առաջխաղացման կարևորագույն փուլը և դիվանագիտական մեծ նվաճում»:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին Աբու Դաբիում։