Ցախկնան՝ Ադրբեջանում Էստոնիայի դեսպանատուն բացելու վերաբերյալ պաշտոնական որոշման մասին
 Ցախկնան՝ Ադրբեջանում Էստոնիայի դեսպանատուն բացելու վերաբերյալ պաշտոնական որոշման մասին
17:41     02 12 2025    
Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մարգուս Ցախկնայի միջև։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ կողմերը քննարկել են ադրբեջանա-էստոնական երկկողմ և բազմակողմ համագործակցության արդիական ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխայցելությունների ակտիվացման կապակցությամբ, ընդգծվել է միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության կարևորությունը, քննարկվել են այս համատեքստում համագործակցության հնարավորությունները։

Մարգուս Ցախկնան հայտնել է 2026 թվականին Ադրբեջանում Էստոնիայի դեսպանատուն բացելու վերաբերյալ պաշտոնական որոշման մասին։

Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս քայլը լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ցախկնա   Ադրբեջան   Էստոնիա