Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։
Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Այսօրվա դատավարության ժամանակ ելույթ են ունեցել մեղադրյալների փաստաբանները։
Մեղադրյալ Գուրգեն Ստեփանյանի փաստաբան Զումրուդ Սամեդովան հիշեցրել է, որ դատախազը պահանջել էր իր պաշտպանյալի համար 16 տարվա ազատազրկում։ Փաստաբանը նշել է, որ մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը։
Վասիլի Բեգլարյանի փաստաբան Ազիզաղա Գաֆարովը ելույթում նշել է, որ իր պաշտպանյալն անմեղ է։ Փաստաբանը նշել է, որ Բեգլարյանը 2012-2013 թվականներին ծառայել է որպես ժամկետային զինծառայող Աղդերեյում։ Նրա խոսքով, 2022 թվականին Բեգլարյանը կնքել է երեք տարվա պայմանագիր՝ Խանքենդիի զորամասում ծառայելով որպես գերժամկետային զինվորական և մի քանի անգամ մարտական հերթապահություն է իրականացրել Չերեքդար գյուղի ուղղությամբ։
Մեղադրյալ Դավիթ Բաբայանի փաստաբան Չինգիզ Մանսուրովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը 2023 թվականի սեպտեմբերին կամավոր հանձնվել է Ադրբեջանի զինծառայողներին։ Նա նշել է, որ Բաբայանը չի ընդունում իր մեղքը և խնդրել է դատարանին արդարացնել մեղադրյալին։