Վրաստանը ծանոթանում է Ադրբեջանի ռազմական կրթական համակարգին
 Վրաստանը ծանոթանում է Ադրբեջանի ռազմական կրթական համակարգին
11:09     25 11 2025    
Նոյեմբերի 24-ին Պաշտպանության ազգային համալսարանին առընթեր Ռազմական կառավարման ինստիտուտում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի ղեկավարության հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների կողմից ստորագրված «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական ծրագիրը», ինչպես նաև Ադրբեջանի անվտանգության քաղաքականությունը։

Վրացական պատվիրակությանը ներկայացված ճեպազրույցում մանրամասն ներկայացվել է Ռազմական կառավարման ինստիտուտի ստեղծման պատմությունը, դրա առաքելությունը, կառուցվածքը, ուսումնական ծրագրերը և պատրաստության ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս