Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ադրբեջանի դրոշի գույներով
 Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ադրբեջանի դրոշի գույներով
11:33     22 11 2025    
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ադրբեջանի պետական դրոշի գույներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ, հեռուստաաշտարակը Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետական տեսարժան վայրերից մեկն է և գտնվում է Թբիլիսիի ամենաբարձր կետում՝ Մթածմինդա զբոսայգում։

Լուսային շոուն, որը հստակ տեսանելի էր քաղաքի կենտրոնից և մայրաքաղաքի տարբեր շրջաններից, վառ համայնապատկեր է ստեղծլ գիշերային Թբիլիսիի վրա:

Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորությունը համարվում է՝ երկու երկրների միջև բարեկամության և գործընկերության խորհրդանիշ։

Լուսավորված հեռուստաաշտարակը լայն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում, անսովոր լուսավորության կադրերը տարածվել են հարյուրավոր օգտատերերի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Թբիլիսի   Ադրբեջան  


Լրահոս