Պաշտպանության նախարարությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ Բուտմիրի ռազմական բազայում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո, Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Բոսնիա և Հերցեգովինայում ԵՄ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ֆլորին-Մարիան Բարբուի հետ:.
Հանդիպման ադրբեջանական պատվիրակությանը մանրամասն տեղեկություններ է տրամադրվել հրամանատարության գործունեության վերաբերյալ: Նշվել է, որ Ադրբեջանը համագործակցության դրական փորձ ունի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» և Գործառնական կարողությունների հայեցակարգի ծրագրի շրջանակներում:
Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպել է՝ թուրքական զորակազմի ղեկավար, գնդապետ Մուստաֆա Չեթին Չելիքի հետ: Հանդիպմանը Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ նոյեմբերի 11-ին վրաց-ադրբեջանական սահմանին Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով եղբայրական երկրի զինծառայողների զոհվելու կապակցությամբ: