Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Պակիստան
 Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Պակիստան
12:56     13 10 2025    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Ազգային ժողովի) խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Պակիստանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանների խոսնակների երրորդ եռակողմ հանդիպմանը։

Միլլի Մեջլիսի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանում Միլլի Մեջլիսի խոսնակին դիմավորել են Պակիստանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիգը, Պակիստանում Ադրբեջանի դեսպան Խազար Ֆարհադովը և այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է Zinvor.info-ն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս