Քերիմ Վելիևը մասնակցել է «Բարձրաստիճան դիտորդի օրվան» «Ateş Serbest-2025» զորավարժությունների ընթացքում
  Քերիմ Վելիևը մասնակցել է «Բարձրաստիճան դիտորդի օրվան» «Ateş Serbest-2025» զորավարժությունների ընթացքում
11:11     13 10 2025    
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը գտնվում է Թուրքիայում, որտեղ մասնակցել է «Ateş Serbest-2025» զորավարժությունների շրջանակներում կազմակերպված «Բարձրաստիճան դիտորդի օրվան»։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այցի շրջանակներում Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետը մասնակցել է նաև «Բարձրաստիճան դիտորդի օրվան:
Zinvor.info

Հեշթեգներ. Քերիմ-Վելիև  


Լրահոս