Յաշար Գյուլեր. Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի միջև սերտ համագործակցությունը ծառայում է երեք երկրների շահերին
  Յաշար Գյուլեր.  Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի միջև սերտ համագործակցությունը ծառայում է երեք երկրների շահերին
09:48     10 10 2025    
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային հարցերում սերտ համագործակցությունը օրինակ է հանդիսանում այլ երկրների համար: Երեք երկրներն ունեն պատմական կապեր, և նրանց հարաբերությունների մակարդակը ռազմավարական բնույթ է կրում։

Այս մասին, ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, ։

Նրա խոսքով՝ Թուրքիայի մայրաքաղաքում քննարկումների մասնակիցները վերահաստատել են՝ երկկողմ և եռակողմ համագործակցությունը ամրապնդելու իրենց ցանկությունը։
Նա նշել է, որ վերջին զարգացումները ամրապնդում են «Հարավային Կովկասի պատմության մեջ նոր գլուխ բացելու հույսերը՝ հիմնված խաղաղության, կայունության և համագործակցության վրա»։ «Անկարայում եռակողմ նախարարական հանդիպման մասնակիցները ընդգծել են՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն իրենց պատրաստակամությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի խաղաղ ապագային», - ասել է թուրք նախարարը՝ ընդգծելով Անկարայի հանձնառությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիայ   Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս