Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Իրաքի ժողովրդին
 Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Իրաքի ժողովրդին
14:34     03 10 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Իրաքի նախագահ Աբդել Լաթիֆ Ջամալ Ռաշիդին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Իրաքի ժողովրդին այդ երկրի Ազգային տոնի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Բաքուն և Բաղդադը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ադրբեջանա-իրաքյան հարաբերությունները ամրապնդելու և երկկողմ և բազմակողմ հարթություններում փոխշահավետ համագործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրաք  


Լրահոս