Ալիևը և Մելոնին քննարկել են՝ Ադրբեջանի ներդրումը Իտալիայի էներգետիկ անվտանգության ապահովման մեջ
  Ալիևը և Մելոնին քննարկել են՝ Ադրբեջանի ներդրումը Իտալիայի էներգետիկ անվտանգության ապահովման մեջ
16:33     02 10 2025    
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է՝ Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջիա Մելոնիի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են որպես համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Այս համատեքստում նշվել է Իտալիայի նախագահի հաջող պաշտոնական այցը Ադրբեջան, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, որի շրջանակներում Բաքվում բացվել են իտալա-ադրբեջանական համալսարանի առաջին ուսումնական մասնաշենքերը։

Զրույցի ընթացքում քննարկվել է՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև էներգետիկ ոլորտում հաջող համագործակցությունը, ընդգծվել է՝ Ադրբեջանի ներդրումը Իտալիայի էներգետիկ անվտանգության ապահովման մեջ։ Գոհունակություն է հայտնվել՝ երկու երկրների միջև ներդրումային, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Մելոնի  


Լրահոս