Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են Տաշքենդում անցկացվող՝ «Մահարաթ-2025» զորավարժություններին
  Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են Տաշքենդում անցկացվող՝ «Մահարաթ-2025» զորավարժություններին
11:18     25 09 2025    
Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև՝ 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանի շրջանակներում Տաշքենդում անցկացվում են՝ համակարգչային աջակցությամբ «Մահարաթ-2025» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից՝ «Անօրինական զինված խմբավորումների որոնում, տեղայնացում և չեզոքացում» խորագրով զորավարժությունները անցկացվում են՝ Զինված ուժերի մոդելավորման և սիմուլյացիայի հետազոտությունների ուսումնական կենտրոնում և բաղկացած են երկու փուլից։

Առաջին փուլում մասնակիցները կկատարեն օպերացիաների պլանավորման գործողություններ, իսկ երկրորդ փուլում՝ համապատասխան գործողություններ՝ մոդելավորման և սիմուլյացիայի ծրագրային ապահովման կիրառմամբ:

«Մահարաթ 2025» զորավարժությունների նպատակն է՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, զինծառայողների միջև փոխգործակցության կատարելագործումը և ձեռք բերված ռազմական փորձի փոխանակումը։





Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան   ՊՆ  


Լրահոս