Հանդիպում Նյու Յորքում. Բայրամովը և Միրզոյանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
  Հանդիպում Նյու Յորքում.  Բայրամովը և Միրզոյանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
12:30     23 09 2025    
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքին։

«2025 թվականի սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ՝ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների հիման վրա նախարարները մտքեր են փոխանակել՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։

Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան  


Լրահոս