Zinvor.info-յի փոխանցմամբ՝ զրուցակիցները վերահաստատել են Ուկրաինայի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցությունը և մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։ Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությունում (ՎՈՒԱՄ) Ադրբեջանի նախագահության համատեքստում դիվանագետները կենտրոնացել են ՎՈՒԱՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի հրավիրման հարցի վրա։
Միշչենկոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար, առաջին հերթին՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգի և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում։
Սեյմուր Մարդալիևը, իր հերթին նշել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ուժեղացնելու Ուկրաինային ցուցաբերվող գործնական օգնությունը և ամրապնդելու Բաքվի և Կիևի միջև համագործակցությունը։