Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը
  Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը
17:18     09 01 2026    
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել՝ 2698 տոննա ընդհանուր ծավալով նավթամթերքի երկրորդ խմբաքանակը:

Zinvor.info-յի փոխանցմամբ, Բիլաջարի կայարանից՝ Բոյուկ Քեսիկ կայարանի (ադրբեջանա-վրացական սահմանին) ուղղությամբ մեկնել է 48 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։

Բեռը ներառում է 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։ Բեռնափոխադրումը տարանցիկ կերպով մատակարարվում է Վրաստանի տարածքով։

Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը Հայաստան է մատակարարվել 2025 թվականի դեկտեմբերին։ Այն ներառում էր 1220 տոննա AI-95 մակնիշի բենզին։

2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշման մասին, որոնք գործում էին Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր այս ուղղությամբ իրականացվում են ուղիղ և տարանցիկ երկաթուղային փոխադրումներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս