ՊԱԾ. Ադրբեջանի քաղաքացին աշխատել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար
  ՊԱԾ.  Ադրբեջանի քաղաքացին աշխատել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար
17:14     09 01 2026    
Պետական անվտանգության ծառայության կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետախուզական և դիվերսիոն գործողությունները բացահայտելու և կանխելու նպատակով՝ Պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված քննչական գործողությունների ընթացքում դավաճանության հիմնավոր կասկածներ են առաջացել՝ 1969 թվականին ծնված, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Սիյաֆաթ Հեյդար օղլու Ֆարզալիևի նկատմամբ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:

Քննությունը պարզել է, որ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Սիյաֆաթ Ֆարզալիևը, գտնվելով օտարերկրյա պետությունում, գաղտնի համագործակցել է այդ երկրի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ նյութական շահույթ ստանալու նպատակով։ Երկիր վերադառնալուց հետո, նրանց ցուցումով, նա՝ Նախչըվան քաղաքում և Շահբուզի շրջանում գտնվող ռազմական և այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների տեսանկարահանումներ է կատարել, որոնք այնուհետև հանձնել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին։

Վերոնշյալ անձի բնակության վայրի բնակարանի խուզարկության ժամանակ՝ հայտնաբերվել և առգրավվել են նաև՝ «Կալաշնիկով» մակնիշի ավտոմատ զենքի առանձին մասեր։

Սիյաֆաթ Ֆարզալիևին մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 228.1 (հրազենի, դրա բաղադրիչների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում) և 274 (պետական դավաճանություն) հոդվածներով, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Ներկայումս քրեական գործով քննչական և օպերատիվ գործողությունները շարունակվում են։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ   Ադրբեջան  


Լրահոս