AIA Global. Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան
  AIA Global.  Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան
10:38     12 01 2026    
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Բաքու կժամանի հունվարի 26-ին։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AIA Global կայքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

«Այցը կշարունակվի մեկ օր և կներառի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որից հետո Սաարը կմեկնի Ղազախստան։

Այս այցը անցկացվում է՝ արևմտյան և իսրայելցի վերլուծաբանների կողմից աճող ուշադրության ֆոնին, ովքեր հաճախ Բաքուն անվանում են Կենտրոնական Ասիայի դարպաս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս