Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան
  Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան
09:04     12 01 2026    
Նավթամթերքի մատակարարումները Ադրբեջանից Հայաստան շարունակվում են։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հունվարի 11-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է 18 վագոնից բաղկացած գնացք, որը բեռնված է 979 տոննա AI-92 ավտոմոբիլային բենզինով։

Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։

Նշենք, որ 2026 թվականի հունվարի 9-ին Բիլաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք՝ ընդհանուր առմամբ 2698 տոննա (ընդհանուր 48 վագոն)։

Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, Հայաստան է ուղարկվել 1220 տոննա AI-95 ավտոմոբիլային վառելիք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս