ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ այցելել են Խանքենդի
ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ այցելել են Խանքենդի
09:31     22 09 2025    
Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 20-ի՝ Պետական ինքնիշխանության օրվա կապակցությամբ, ինչպես նաև Սահմանադրության և ինքնիշխանության տարվա շրջանակներում մեդիա շրջագայություն է կազմակերպել Խանքենդի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները եղել են կոնգրես-կենտրոնում, բիզնես-կենտրոնում, Հաղթանակի զբոսայգում որի շինարարությունը շարունակվում է, Հաղթանակի թանգարանում, Ղարաբաղի համալսարանում և քաղաքային այլ խոշոր հաստատություններում։

Խանքենդիի, Աղդերեի և Խոջալուի շրջանների վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության աշխատակից Շամխալ Ադըգյոզալովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասն պատմել է՝ այդ հաստատությունների մասին և պատասխանել նրանց հարցերին:
Այցի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցել են նաև սեպտեմբերի 20-ի՝ Խանքենդի քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին, որոնք առաջին անգամ կազմակերպվել են՝ Մշակույթի նախարարության, Խանքենդի քաղաքում, Աղդերեի և Խոջալուի շրջաններում Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցչության կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խանքենդի  


Լրահոս