Փաշինյան. Հայաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ
  Փաշինյան.  Հայաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ
12:35     17 09 2025    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ աշխատանքին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ՀՀ վարչապետը այս մասին գրել է X-ի իր էջում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման մասին հրապարակմանը։

«Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, նախագահ Թրամփ՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքմանը միջնորդության համար. ոչ ոք նախկինում նման բանի չի հասել։ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքին», - գրել է Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս