Ավարտվել են՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները
  Ավարտվել են՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները
10:17     17 09 2025    
Ավարտվել են՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ Ադրբեջանում անցկացված՝ բազմազգ համատեղ հատուկ նշանակության ուժերի՝ «Հավերժ եղբայրություն - IV» զորավարժությունները։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Համատեղ զորավարժությունների ավարտի կապակցությամբ՝ ադրբեջանական բանակի ուսումնա-մարզական կենտրոնում կազմակերպվել է՝ «Ադրբեջանական երաժշտական ծաղկեպսակ» համերգային ծրագիրը։

Միջոցառմանը ելույթ ունենալով՝ վաստակավոր արտիստ, Ադրբեջանի նախագահի անձնական կենսաթոշակակիր Աբդուլլահ Գուրբանին նշել է, որ միջոցառումը համընկել է սեպտեմբերի 18-ի՝ Ազգային երաժշտության օրվա նախօրեին և հյուրերին մանրամասն պատմել է՝ Ադրբեջանի հարուստ պատմության և մշակույթի մասին։

Զորավարժությունների մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել՝ Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի և Հազի Ասլանովի անվան բանակային գաղափարական և մշակութային կենտրոնի երգի և պարի անսամբլի կատարմամբ ժողովրդական ու հեղինակային երգերը, ինչպես նաև պարերը։



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի   ՊՆ  


Լրահոս