Թուրքիայի պաշտպանության նախարարություն. Մենք կշարունակենք լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին
 Թուրքիայի պաշտպանության նախարարություն. Մենք կշարունակենք լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին
13:01     15 09 2025    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ Բաքվի օկուպացիայից ազատագրման 107-րդ տարելիցի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

«Շնորհավորում ենք Բաքվի թշնամու օկուպացիայից ազատագրման 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Գթասրտությամբ, երախտագիտությամբ մենք հարգում ենք՝ Նուրա փաշայի և նրա հրամանատարության ներքո գտնվող Կովկասի իսլամական բանակի նահատակ հերոսների և վետերանների հիշատակը.: Սրտանց շնորհավորում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին և քույրերին այս նշանակալի օրվա կապակցությամբ։

Ինչպես 107 տարի առաջ, մենք կշարունակենք մեկ սիրտ և մեկ բռունցք լինել մեր ադրբեջանցի եղբայրների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս