Փաշինյանը մեղադրում է ՀԱՊԿ-ին. Կազմակերպությունը Ադրբեջանը համարում է եղբայրական երկիր
  Փաշինյանը մեղադրում է ՀԱՊԿ-ին.  Կազմակերպությունը Ադրբեջանը համարում է եղբայրական երկիր
10:49     15 09 2025    
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրել է ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները։

Երևանը տարիներ շարունակ անվտանգության համակարգ է կառուցել երկու բաղադրիչի վրա՝ ռազմաքաղաքական դաշինքների և բանակի, հայտարարել է վարչապետը՝ Երևանում արևմտամետ ՈԱԿ-ների կողմից կազմակերպված անվտանգության համաժողովում։ Սակայն, վերջին տարիների իրադարձությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ մի քանի հակամարտությունները, ցույց են տվել, որ այս երկու բաղադրիչները չեն գործում, հայտարարել է նա։

ՀԱՊԿ-ի դեպքում, ըստ Փաշինյանի, պարզվել է, որ կազմակերպությունը «Ադրբեջանը համարում է նույն եղբայրական երկիր, ինչպես և Հայաստանը»։ Փաշինյանն ասել է, որ կազմակերպության նման դիրքորոշումը նորություն չէ, բայց Երևանը նախկինում «նախընտրել էր չտեսնել դա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   ՀԱՊԿ  


Լրահոս