Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության+ գագաթնաժողովում։
«Ես կցանկանայի հաստատել ՀՀ-ի հանձնառությունը ձեռք բերված համաձայնագրերին, և մենք վճռական ենք դրանք հնարավորինս շուտ իրականացնելու հարցում։ Այս ամենի արդյունքում ոչ միայն կբացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները ներքին, երկկողմ և միջազգային մակարդակներում, այլև կստեղծվեն նոր լոգիստիկ հնարավորություններ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունների, այդ թվում՝ մեր հարևանների և Ադրբեջանի ամենամոտ հարևանների համար», - ասել է վարչապետը։