Zinvor.info-ն հայտնում է, որ արարողությունը տեղի է ունեցել Սենակի 2-րդ հետեւակային բրիգադի բազայում: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ելույթ ունենալով բացման արարողությանը ասել է, որ զորավարժություններն էլ ավելի կխորացնեն մասնակից երկրների զորամասերի օպերատիվ և մարտական կարողությունները:
Նշենք, որ այս տարվա զորավարժություններին, որոնք անցկացվում են արդեն 10-րդ անգամ 2011 թվականից ի վեր, ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 2500 զինծառայող Վրաստանից, Էստոնիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից և Ադրբեջանից: