Zinvor.info-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում են Դաշինքի անդամ 32 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր պետությունների պատվիրակություններ։
Նստաշրջանում Ադրբեջանը ներկայացնում են Միլլի Մեջլիսի պատվիրակությունը և ՆԱՏՕ-ում երկրի մշտական առաքելության անդամները։
Կոմիտեների նիստերի շրջանակներում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Ուկրաինայում պատերազմը, ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովում ընդունված վերջնական որոշումները, Դաշինքի պաշտպանության ամրապնդումը, ՆԱՏՕ-ի գործընկերության ապագան, գլոբալ հարավի և հնդկական-խաղաղօվկիանյան տարածաշրջանների հետ համագործակցության հեռանկարները, Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, Չինաստանի կողմից սպառնալիքները, ՆԱՏՕ-ի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի օգտագործումը։