IDEF-2025. Ադրբեջանը ամրապնդում է պաշտպանական կապերը
  IDEF-2025. Ադրբեջանը ամրապնդում է պաշտպանական կապերը
12:49     25 07 2025    
Ստամբուլում անցկացվող IDEF-2025 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակներում՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը հանդիպել է՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Խալիդ բին Հուսեյն ալ-Բիյարիի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են նախարարությունից, բացի այդ, Վուգար Մուստաֆաևը հանդիպել է՝ Նիգերիայի պաշտպանության պետական նախարար Բելլո Մոհամմադ Մատավալեի, Սոմալիի պաշտպանության նախարար Ահմադ Մոալիմ Ֆիգիի և Հարավային Աֆրիկայի պաշտպանության փոխնախարար Բանտուբոնկե Հարինգտոն Հոլոմիսայի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են՝ Ադրբեջանի և թվարկված երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   IDEF-2025  


Լրահոս