IDEF-2025. Զաքիր Հասանովը կծանոթանա սպառազինության նորագույն նմուշերին
  IDEF-2025. Զաքիր Հասանովը կծանոթանա սպառազինության նորագույն նմուշերին
16:47     22 07 2025    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը այցով գտնվում են այս երկրում՝ մասնակցելու IDEF-2025 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, այսօր Ադրբեջանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է IDEF-2025-ի բացման արարողությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ելույթ ունենալով միջոցառմանը, ողջունել է մասնակիցներին։

Այցի ընթացքում Զաքիր Հասանովը կծանոթանա ցուցահանդեսում ներկայացված ռազմական զենքին և տեխնիկային, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կանցկացնի։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   IDEF  


Լրահոս