Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունը ամրապնդում են համագործակցությունը
 Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունը ամրապնդում են համագործակցությունը
11:32     03 07 2025    
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության և հետաքննությունների գլխավոր վարչության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Էլգյուն Ալիևի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստան։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունից, այցի ընթացքում Էլգյուն Ալիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների անցկացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ Ադրբեջանական պատվիրակությանը տեղեկատվություն է ներկայացվել Վրաստանի ռազմական ոստիկանության աշխատանքի հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս