Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ժամանակ դեսպանը Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր աշխատանքում։
Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում անվտանգության հարցերը, այդ թվում՝ Իսրայելի և Իրանի միջև առճակատումը։
Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները այս հարցի վերաբերյալ, ցավակցություն հայտնել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Իրանի այլ պաշտոնյաների և քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։