Բաքվում հայկական զինված կազմավորման ևս մեկ խմբի անդամները դատապարտվել են 6 տարվա ազատազրկման
 Բաքվում հայկական զինված կազմավորման ևս մեկ խմբի անդամները դատապարտվել են 6 տարվա ազատազրկման
16:05     23 07 2021    
Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվել է՝ անցյալ տարվա դեկտեմբերին Ղարաբաղում վնասազերծված մեկ այլ հայկական զինված խմբի անդամների քրեական գործով դատավարությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հայտնի են դարձել ամբաստանյալների անունները.

Կարապետյան Ռաֆիք Ռոբերտի, Գոլյան Գուրգեն Հովհաննեսի, Թադևոսյան Հրայր Սերյոժայի, Մալոյան Վաղարշակ Մերուժանի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Վարդանյան Արսեն Արայիկի, Բեհրեկյան Վահագն Էդիկի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի, Դիլանյան Արմեն Վազգենի, Մարտիրոսյան Մանուկ Հովհաննեսի, Ամբարդանյան Մելս Կարապետի, Միքաելյան Անդրանիկ Վազգենի, Գրիգորյան Ֆելիքս Արշակի:

Դատախազը խնդրել է, որպեսզի մեղադրանքներից բացառվեն ահաբեկչությանն ու ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը վերաբերող հոդվածները:

Պետական մեղադրողը խնդրել է պատիժ մեղադրյալների համար՝ սահմանների ապօրինի հատման և զենքի ապօրինի պահման հետ կապված հոդվածներով:

Դատախազը մեղադրյալների համար պահանջել է 7 տարվա ազատազրկում:

Դատավարությանը վերջին խոսքի իրավունք է տրվել մեղադրյալներին: Նրանք նշել են, որ զղջում են իրենց արածի համար:

Դատարանի որոշմամբ մեղադրյալներից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Նրանք իրենց պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատավճռում նշվել է նաև, որ պատիժը կրելուց հետո մեղադրյալները վտարվելու են Ադրբեջանից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս