Այս մասին
Zinvor.info-յին տեղեկացրել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։
Միջազգային զորավարժությունների շրջանակներում կմշակվեն՝ հրաձգություններ, հետիոտն և տեխնիկայի օգտագործմամբ պարեկություն, բնակավայրերում գործողություններ, վերահսկիչ անցակետերի կազմակերպում, մարդկանց զանգվածային կուտակումների և անկարգությունների կանխման համար միջոցներ, գերիների հետ վարվելը, մարտերում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելը, զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանություն և այլ խնդիրներ։
Զորավարժությունները, որոնց կմասնակցեն զինծառայողներ՝ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Իտալիայից, Հունգարիայից, Չեռնոգորիայից, Ռումինիայից, Հյուսիսային Մակեդոնիայից և Հունաստանից, կշարունակվեն մինչև հունիսի 28-ը։