Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։
Համաժողովի շրջանակներում մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները քննարկել են՝ զորավարժությունների ընթացքը, կազմակերպչական հարցեր, պատասխանել են հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերատիվ պատրաստության և դրանց միջև փոխգործակցության կազմակերպման հարցերը։
Անցկացվել է զորավարժությունների գործնական փուլի մանրամասն պլանավորում և քննարկվել են տարբեր սցենարների դեպքում կատարվելիք առաջադրանքները։ Համաժողովում անդրադարձ է եղել նաև ռազմական համագործակցության և փորձի փոխանակման կարևոր ասպեկտներին։
«Անսահման եղբայրություն-IV» բազմազգ զորավարժությունները նպատակ ունեն՝ բարձրացնել մասնակից երկրների համատեղ օպերատիվ կարողությունները և նպաստել տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։