Այս մասին
Zinvor.info-յին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։
Առանձին համազորային բանակի դրոշակակիր դասակը սկսել է երթը Արազ գետի վրայով անցնող Ումիդ կամրջով՝ Սադարակի սահմանային անցակետի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի Հանրապետության դրոշակակիր դասակը սկսել է երթը Աղրը նահանգի Դողուբայազիթ շրջանից՝ արարողության վայրի ուղղությամբ։
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական օրհներգների կատարումից հետո Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել պետական դրոշների փոխանակման արարողություն։
Այնուհետև զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան սահմանային անցակետից ուղևորվել են Նախչըվան։
Զորավարժությունների պլանի համաձայն՝ տանկային, մեխանիզացված և կոմանդոսի ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր ուսումնամարտական առաջադրանքներ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների և ավիացիայի աջակցությամբ։