Թուրք զինծառայողները ժամանել են Նախչըվան՝ զորավարժությունների համար
  Թուրք զինծառայողները ժամանել են Նախչըվան՝ զորավարժությունների համար
10:53     10 06 2025    
Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին, որոնք անցկացվելու են Նախչըվանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցում։

Երկու երկրների սահմանին գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների փոխանակում։

Նշենք, որ «Անխախտ եղբայրություն» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19-ը՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ։

Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   Թուրքիա  


Լրահոս