Ուրալօղլու. Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ մանրամասն քննարկումներ են ընթանում
  Ուրալօղլու.  Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ մանրամասն քննարկումներ են ընթանում
09:14     22 08 2025    
Զանգեզուրի միջանցքի կառուցման աշխատանքները լիովին կավարտվեն 4-5 տարվա ընթացքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ արտաքին վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման շնորհիվ ֆինանսական խնդիրներ չկան. «Ընկերությունը չի գտնվում ֆինանսավորման սպասման փուլում, սա 2.4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է։ Այն կկառուցվի Թուրքիայում երկու հզոր ընկերությունների կոնսորցիումի կողմից։ Սա 43 կիլոմետրանոց գիծ է։ Չորս, առավելագույնը հինգ տարվա ընթացքում մենք լիովին կշահագործենք այս միջանցքը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուրալօղլու   Զանգեզուր  


Լրահոս