Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այցելել է զորամասեր
  Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այցելել է զորամասեր
13:02     07 06 2025    
Գուրբան Բայրամի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմը այցելել է զորամասեր և հանդիպել անձնակազմի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, զինծառայողներին փոխանցել են Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի շնորհավորանքները։

Նախարարության ղեկավար կազմը նաև հանդիպել է զինծառայողների հետ դիրքերում և հետաքրքրվել նրանց ծառայողամարտական գործունեությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ