Ռաֆիևը NB8-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
 Ռաֆիևը NB8-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
09:44     05 06 2025    
Արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը հանդիպել է նորդիկ-բալթյան երկրների (NB8՝ Շվեդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Դանիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա) արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների պատվիրակության հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և այդ երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, նշվել է փոխադարձ այցելությունների և քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը մշտական երկխոսության պահպանման համար։

Արտգործնախարար Ռաֆիևը նաև տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական և վերակառուցման աշխատանքների, ներքին տեղահանվածների իրենց նախնիների հողեր վերադարձի, ինչպես նաև այդ տարածքներում ականային սպառնալիքի դեմ պայքարի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ.