ԱՀ Պաշտպանության նախարարությունը՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին
 ԱՀ Պաշտպանության նախարարությունը՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին
17:24     04 06 2025    
Երկրում անկայուն եղանակային պայմանների պատճառով սեզոնային շնչառական վիրուսային վարակների թիվն աճում է: Այս կապակցությամբ, զորամասեր այցելելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել զինծառայողների, մասնավորապես՝ ադապտացիոն շրջան անցնող նորակոչիկների առողջությունը պաշտպանելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Պաշտպանության նախարարության հայղորդագրության մեջ։

«Այս միջոցառումը կապահովի ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Խնդրում ենք քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և չայցելել զորամասեր առաջիկա Կուրբան Բայրամի և հանգստյան օրերին», - նշել են Պաշտպանության նախարարությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Պաշտպանության-նախարարություն  


Լրահոս