ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության համատեղ թրենինգը
 ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության համատեղ թրենինգը
13:52     04 06 2025    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2025 թվականի «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» համաձայն՝ Բրունսումում գտնվող ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ անցկացվում է «Գործողության պլանավորման գործընթաց» թեմայով թրենինգ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։

Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում անցկացվող թրենինգի ընթացքում կազմակերպվում են տեսական և գործնական պարապմունքներ ՆԱՏՕ-ի գործողությունների պլանավորման և կառավարման, ինչպես նաև այլ թեմաների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս