Իլհամ Ալիև. «Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար»
  Իլհամ Ալիև.  «Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար»
10:02     23 07 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ:

«Ամբողջությամբ վերլուծվել են մեր ոսկու պաշարները Զանգելանի և Քելբաջարի շրջաններում, որոնք ապօրինի շահագործվել են օտարերկրյա ընկերությունների կողմից: Հրավիրված են միջազգային խորհրդատուներ: Ես նորից եմ ուզում ասել, որ նրանք (ընկերությունները) պետք է կամավոր փոխհատուցեն պատճառված վնասը: Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար, և դրանից հետո միայն կկարողանան հանգիստ աշխատել»,- ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ հակառակ դեպքում այս ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործունեություն են ծավալում, լրջորեն կտուժի:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս