Ադրբեջանում տուգանք է սահմանվելու զինվորական համազգեստի անօրինական կրելու համար
 Ադրբեջանում տուգանք է սահմանվելու զինվորական համազգեստի անօրինական կրելու համար
11:27     31 05 2025    
Ադրբեջանում տուգանք է սահմանվել զինվորական համազգեստ կրելու համար օրենքով չնախատեսված դեպքերում այն անձի, ով ստացել է զինվորական համազգեստ կրելու իրավունք պարտադիր զինվորական ծառայությունից պահեստազոր զորացրվելուց, կամ պաշտոնաթող լինելուց հետո։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունները հաստատվել են նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Ըստ փոփոխությունների՝ նման խախտման համար նախատեսվում է 500-ից 700 մանաթ տուգանք։

Բացի այդ, օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտների, զինվորական անձնակազմի և դատախազության աշխատակիցների տարբերանշաններով զինվորական և հատուկ համազգեստի անօրինական կրելու համար տուգանքը 300-500 մանաթից բարձրացվել է մինչև 800-1000 մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տուգանք  


Լրահոս