Ադրբեջանի ՌՕՈւ-ի մասնագետները աչքի են ընկել Պակիստանում
 Ադրբեջանի ՌՕՈւ-ի մասնագետները աչքի են ընկել Պակիստանում
12:47     29 05 2025    
Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ավարտվել է՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի որակավորված մասնագետների խմբի մասնակցությամբ անցկացված դասընթացը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Միջոցառում է անցկացվել դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների Ադրբեջան վերադարձի կապակցությամբ։

Դասընթացի ընթացքում, բարեկամական և եղբայրական Պակիստանի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ համագործակցությամբ, ադրբեջանցի ռազմական մասնագետները ցուցադրել են՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձր մակարդակ:

Հայրենիք վերադարձած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն բարձր է գնահատել անձնակազմի գործունեությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս